չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարին

ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներն իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ գլխավոր քարտուղարին

Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին նիստի ավարտին, ի թիվս մի շարք հայտարարությունների ընդունվել է «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին» համատեղ հայտարարությունը.

Մենք՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարներս, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գլոբալ զինադադարի անհապաղ հաստատման մասին կոչին՝ պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման արդյունքում ի հայտ եկած սպառնալիքով:

Հանրային առողջապահության ոլորտում առկա և միջազգային նշանակություն ունեցող արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ երկրների մեծամասնության բնակչությունը ենթակա է վարակման, վարակը թիրախավորում է բոլորին՝ անկախ ռասայական, էթնիկ կամ սոցիալական պատկանելիությունից, ազգությունից կամ դավանանքից, քաղաքական համոզմունքներից: Ամենաբարձր գինը վճարում են բնակչության առավել խոցելի շերտերը: Շարունակվող հակամարտություններից և բնական աղետներից տուժող հսկայական թվով մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, զրկված են կացարանից և գոյության միջոցներից, չունեն հիգիենայի տարրական միջոցներից և ժամանակակից բժշկությունից օգտվելու հնարավորություն:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: