հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմում ներկայացնելու համար անհարժեշտ է 6 րոպե

Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում դիմում ներկայացնելու համար անհարժեշտ է 6 րոպե

Արդարադատութնա նախարար մամուլի խոսնակ Լուսին Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ իրենից ընդամենը վեց րոպե է պահանջվել  Հանրային ծառայությունների միասնական գրասենյակում անհրաժեշտ տեղեկանքի դիմումը ներկայացնելու համար։

Նա մասնավորապես գրել է․ «Միասնական գրասենյակից օգտվելու հինգ առավելությունները՝
🔷Ժամանակի խնայողություն
🔷Բարեհամբույր սպասարկում
🔷Հերթագրման էլեկտրոնային հնարավորություն
🔷Բանկային տերմինալներով հագեցվածություն
🔷Ավտոմեքենա ունեցողների համար կայանելու հնարավորություն։
Հ․Գ․1․ Կադաստրից տեղեկանք էր անհրաժեշտ։ Պարզվեց այդ տեղեկանքը ոչ միայն անվճար է, այլև կրկին Միասնական գրասենյակ այցելելու անհրաժեշտություն չկա․պատրաստ լինելու վերաբերյալ SMS ծանուցումը ստանալուց հետո, տրամադրված համարն ու գաղտնաբառը մուտք անելով Կադաստրի էլեկտրոնային համակարգ, այն կկարողանամ ներբեռնել։
Հ․Գ․2․ Սեփական փորձով համոզվելն ուրիշ է»։

  • Կիսվել: