ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Սիմոնյան

Հանրահավաքի որոշումը հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը. Սիմոնյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՀՅԴ-ԲՀԿ-Հայրենիք եռյակի՝ հանրահավաք անցկացնելու որոշմանը: 

Նա, մասնավորապես, գրել է. ՛՛Կարծում եմ, որ հանրահավաքի որոշումը
հարմարեցվել է դատարանում կալանքի հարցի քննարկմանը:

Ու թքած, որ հանրահավաքի պատճառով եկած մարդկանց մեծ մասը կարող են ու, ցավոք, ամենայն հավանականությամբ, կվարակվեն կորոնավիրուսով:

Ամեն բան քրեական գործով մեղադրվողի քաղաքական պաշտպանության և հարցի քաղաքականացման համար:

Ժողովրդի համա՞ր, ժողովրդի հե՞տ՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: