չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հանքավանում ամփոփվեցին ՏՀՏ ոլորտի պահեստազորային վարժանքները

Հանքավանում ամփոփվեցին ՏՀՏ ոլորտի պահեստազորային վարժանքները

Ցուցադրական վարժանքներով ամփոփվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից հունիսի 5-12-ը կազմակերպված տեխնոռազմամարզական հավաքը։

Հավաքին մասնակցել են ՏՀՏ ընկերությունների շուրջ 200 աշխատակիցներ։ Մասնակիցներն անցել են կրակային և մարտավարական բազային պատրաստություն գումարտակի շրջանակներում։

Հունիսի 12-ին կայացած ցուցադրական, ամփոփիչ վարժանքի ընթացքում գործնականում ստուգվել է Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության ապագա համակարգի գումարտակի մոդելը։

Վարժանքի հրամանատարությունն ու ղեկավարումն իրականացվել է գումարտակային մակարդակի հրամանատարական, ղեկավարման, տեղեկության հավաքման, դիտարկման և հետախուզման համակարգերի կիրառմամբ։ Այն բաղկացած է հայկական ՏՀՏ ընկերությունների տեխնոլոգիական և համակարգային լուծումներից։

ԱՏՁՄ պահեստազորային վարժանքների նախապատրաստական ծրագրի նպատակն է գնահատել ոլորտի հնարավորությունը պահեստազորային համակարգի պատրաստման գործում՝ Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է ԱՏՁՄ կողմից՝ ՀՀ պաշտպանության և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների հետ համագործակցությամբ։  

  • Կիսվել: