կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջանյան

Հանքարդյունաբերության ոլորտը Հայաստանի տնտեսության ինքնատիպ շարժիչ ուժն է. Վարդան Ջանյան

Հայաստանի տնտեսությունը քիչ ունի կամ ընդհանրապես չունի հանքարդյունաբերության ոլորտի հետ համեմատելի այլ շարժիչ ուժեր։ Այս մասին դեկտեմբերի 19-ին «Հանքարդյունաբերության ոլորտը թվերով» հետազոտության ներկայացման ժամանակ հայտնել է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության ղեկավար եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջանյանը։

«Շատ է խոսվում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական համալիրի մասին, բայց դրանք այնքան էական ազդեցություն չունեն տնտեսության վրա, որքան հանքարդյունաբերությունը, չնայած գրավիչ են հնչում»,- նշել է Ջանյանը։ Նա բացատրել է, որ միակ համեմատելի ոլորտը էներգետիկան է։

Նա անդրադարձել է տնտեսական զարգացման համար ներդրումներ ներգրավելու կարեւորությանը։

Ջանյանն ավելացրել է, որ ներդրողները հետաքրքրված են շահութաբերության ապահովմամբ։ Որպեսզի դա տեղի ունենա, հանքարդյունաբերության ոլորտը պետք է գործունակ եւ մրցունակ լինի միջազգային շուկայում, ընդգծել է նա։ Ջանյանը նշել է, որ հանքարդյունաբերության ոլորտն ունի տնտեսության ընդհանուր կայուն զարգացումը ապահովելու ներուժ, ինչը նպաստում է սոցիալական խնդիրների արդյունավետ լուծմանը, զբաղվածությանը եւ անվտանգության ամրապնդմանը։

  • Կիսվել: