երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանդիպել եմ Վահագն Խաչատուրյանի հետ՝ ներկայացնելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, միության անելիքները. Վիլեն Գաբրիելյան

Հանդիպել եմ Վահագն Խաչատուրյանի հետ՝ ներկայացնելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, միության անելիքները. Վիլեն Գաբրիելյան

Այսօր «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հանդիպել է ՀՀ Նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Այս մասին Գաբրիելյանը հայտնել է իր ֆեսյբուքյան էջում:

«Այսօր հանդիպել եմ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ՝ ներկայացնելու «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը, միության անելիքները, Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների խնդիրները՝ կորսված գույքի հատուցման, վերադարձի իրավունքների շրջանակներում: Երախտապարտ եմ Նախագահ Խաչատուրյանին փախստականությանը հուզող հարցերին կարևորություն տալու համար, ինչը ևս մեկ անգամ վկայում է այդ խնդիրները Հայաստանի Հանրապետության կողմից բարձր հոգածության և իրավական պաշտպանության ներքո առնելու, պետություն-քաղաքացի կապն արժևորելու մասին»,-նշել է նա:
 
 
 

  • Կիսվել: