երեքշաբթի, օգոստոս 16
16 / 8 / 2022
Հակոբ Սիմիդյանը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Հակոբ Սիմիդյանը ՇՄՆ աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախարարության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին։
 
Ներկայացնելով Տիգրան Գաբրիելյանին՝ նախարարը շնորհավորել է նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ պետական համակարգում նրա երկարարմյա աշխատանքային փորձը և գիտելիքները կծառայեն նախարարության առջև դրված խնդիրների արդյունավետ լուծմանը։
 
Շնորհակալություն հայտնելով վստահության համար, պարոն Գաբրիելյանը խոստացել է կարճ ժամանակում ծանոթանալ աշխատակազմի և ոլորտներում իրականացվող ծրագրերի հետ և պատրաստակամություն է հայտնել իր փորձը ծառայեցնել շրջակա միջավայրի ոլորտում բարեփոխումների կյանքի կոչմանը։
 
Տիգրան Գաբրիելյանին վստահված է համակարգել Շրջակա միջավայրի նախարարության Հողերի և ընդերքի, Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, Ջրային ռեսուրսների կառավարման, Կենսառեսուրսների կառավարման վարչությունների, «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ-ի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատանքները։
 

  • Կիսվել: