չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հակոբ Սիմիդյանի նշանակած կադրերը՝ ընդդեմ Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի. «Ժողովուրդ»

Հակոբ Սիմիդյանի նշանակած կադրերը՝ ընդդեմ Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում արշալույսներն այդքան էլ խաղաղ չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի այստեղ նշանակած կադրերը պայքարում են նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի նշանակած կադրերի դեմ:

«ՊՈԱԿ-ում, այսպես ասած, կադրերի ջարդ է. Սիմիդյանի կադրերը հանդուրժել չեն կարողանում Պետրոսյանի կադրերին: Նոր «իշխանավորները» հներից (իրականում, սակայն, իրենց իսկ թիմակիցներից) ուզում են ազատվել ու դա անում են բացահայտ, ակնառու ձեւով, ինչը նկատելի է մյուս աշխատակիցների համար նույնպես»,- ասաց թե՛ Անտառային կոմիտեի, թե՛ դրա ենթակայությամբ գործող «Հայանտառ» ՊՈԱԿ-ի նիստուկացին բավականին քաջատեղյակ մեր զրուցակիցը:

Անտառային կոմիտեից որպես մեկնաբանություն մեզ ասացին, որ իրենց մոտ «արշալույսները շատ էլ խաղաղ են, լարված մթնոլորտ չկա»: Ի դեպ, նշենք, որ նույն քաղաքականությունը նաեւ նախկին նախարար Պետրոսյանն էր բանեցնում՝ փորձելով ազատվել իրենից առաջ նշանակված կադրերից:

«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբան Մարատ Ատոմյանից տեղեկացավ, որ Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարման օրոք ազատված աշխատակիցներն այժմ 90 տոկոս դեպքերում հաղթում են դատարաններում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: