հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Հակոբ Արշակյանը վարչապետից ստացել է Տավուշում սահմանային մարտերին մասնակցության համար պարգևատրումների որոշումը

Հակոբ Արշակյանը վարչապետից ստացել է Տավուշում սահմանային մարտերին մասնակցության համար պարգևատրումների որոշումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ստացել է Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Քիչ առաջ ստացա Վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։

 

Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։

Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»։

  • Կիսվել: