չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հակառակորդի սուտը սեփական երկրի ղեկավարի դեմ օգտագործելն ամոթ է․ Ռուբինյան

Հակառակորդի սուտը սեփական երկրի ղեկավարի դեմ օգտագործելն ամոթ է․ Ռուբինյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Նա, մասնավորապես, գրել է․

 

«Հակառակորդ երկրի ղեկավարի ցանկացած պնդում՝ հատկապես սուտ, սեփական երկրի ղեկավարի դեմ որպես ներքաղաքական պայքարի գործիք օգտագործելն ամոթ բան է»։

Նշենք, ավելի վաղ «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Ափինե Հովհաննիսյանը գրել էր․

«Փաշինյանը չհերքեց, որ Ալիեւին խնդրել է չկրակել, որ այստեղ «ներքին թշնամի» կալանավորի, նա չհերքեց, որ իր նախկին խորհրդականը գաղտնի ու առանձին բանակցել է ադրբեջանցիների հետ։ 

  • Կիսվել: