ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՀԱԿ-ը ընտրությունների հարցով չի դիմի Սահմանադրական դատարան

ՀԱԿ-ը ընտրությունների հարցով չի դիմի Սահմանադրական դատարան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի ղեկավարած «Հայաստանի ազգային կոնգրես» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու կամ քվեարկությանը վերաբերող այլ պահանջով չի դիմի Սահմանադրական դատարան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք չենք դիմելու Սահմանադրական դատարան։ Թե ինչու չենք դիմելու, որովհետև ընտրությունների խնդիրը քննվելու է Սահմանադրական դատարանում, այսինքն՝ այդտեղ նոր գործողությունների կարիք չկա»,- մեզ հետ զրույցում նշեց Զուրաբյանը։

Նա հիշեցրեց, որ օրեր առաջ ՀԱԿ-ն արդեն հանդես է եկել հայտարարությամբ՝ գնահատական տալով ընտրություններին. իրենց դիտակումները ՍԴ ներկայացնելու կարիք չեն տեսնում։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ակնկալիք ունի ՀԱԿ-ը Սահմանադրական դատարանից՝ հաշվի առնելով, որ մի քանի քաղաքական ուժեր արդեն հայտարարել են ՍԴ դիմելու իրենց որոշման մասին, Զուրաբյանը նշեց. «Ոչ մի»։

«Ոչ մի ակնկալիք չունենք այն Սահմանադրական դատարանից, որից տեսել ենք, թե ինչ որոշումներ է ընդունել նույն Մարտի մեկի գործով»,- հավելեց նա։



  • Կիսվել: