Հաջորդ փուլում մեր ժողովուրդը ստանալու է փոփոխության այնպիսի առաջարկ, որից չի կարողանալու հրաժարվել․ Ղազինյան
Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու փաստից ռեժիմի ներկայացուցիչներն և նրանց սպասարկուները պետք է ավելի անհանգստանան, քանի որ նիկոլիզմի դեմ պայքարը մտնում է առավել ինստիտուցիոնալ և համակարգային փուլ: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը․
«Իսկ այդ փուլի ավարտին Հայաստանում նիկոլ ու նիկոլիզմ հաստատ չի լինելու:
Կարճ ասած՝ հաջորդ փուլում մեր ժողովուրդը ստանալու է փոփոխության այնպիսի քաղաքական առաջարկ, որից նա ուղղակի չի կարողանալու հրաժարվել:
ԳՆՈՒՄ ԵՆՔ ԱՌԱՋ»։