կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ հարգել են բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ հարգել են բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ամեն տարի նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին Միացյալ Թագավորությունը և Բրիտանական համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Այդ օրը Միացյալ Թագավորությունում ընտրվել է որպես հիշատակի օր Առաջին աշխարհամարտից ավարտից ի վեր, երբ 1918 թվականի տասնմեկերորդ ամսի տասնմեկերորդ օրվա տասնմեկերորդ ժամին լռեցին զենքերը։

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդմամբ, այսօր Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսին միացել են Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ պաշտոնյաներ, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչներ և այլոք՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ և երկու րոպե լռությամբ հարգելու նրանց հիշատակը, ովքեր զոհվել են հակամարտությունների արդյունքում:

Հիշատակի օրվա շրջանակում աղոթք է հնչեցրել Տեր Գրիգորիս վարդապետ Շոխիկյանը։

 

  • Կիսվել: