երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Գյումրիում անհիմն կերպով ձերբակալվել, ապա կալանավորվել է Կարուշ Հովեյանը․ «ՀայաՔվե»

Գյումրիում անհիմն կերպով ձերբակալվել, ապա կալանավորվել է Կարուշ Հովեյանը․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի թիվս Գյումրիում ոստիկանական բռնություններից տուժած տասնյակ այլ անձանց` բացարձակապես անհիմն կերպով ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Կարուշ Հովեյանը, ով բողոքի ակցիային իր մասնակցությամբ փորձել է պաշտպանել սահմանադրական կարգը Հայաստանում։

«ՀայաՔվեն» հետամուտ է լինելու Կարուշ Հովեյանի և անհիմն կերպով կալանավորված տասնյակ այլ գյումրեցիների արդար դատաքննության իրավունքի իրացմանը և շուտափույթ ազատ արձակմանը»:

 

  • Կիսվել: