չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Գուցե Քարդաշյանների տեմպին համահունչ չենք կարող ընթանալ, բայց հպարտությամբ ասեմ, որ կինս ամերիկահայ է. Ռիչարդ Վերմա

Գուցե Քարդաշյանների տեմպին համահունչ չենք կարող ընթանալ, բայց հպարտությամբ ասեմ, որ կինս ամերիկահայ է. Ռիչարդ Վերմա

Պետական մակարդակով քննարկումները բավարար չեն, անհրաժեշտ է, որ տեղական, նահանգային, մարզային օղակները եւս ներգրավված լինեն հայ-ամերիկյան համագործակցության մեջ: Այս մասին, այսօր Տեղական ժողովրդավարության հարցերին նվիրված հայ-ամերիկյան համաժողովի ժամանակ իր ելույթում նշեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Վերման:

«Երբ աշխարհի առաջնորդները խոսում են կլիմայի, մարզային, նահանգային, համայնքային իշխանություններն են, որ քայլեր են ձեռնարկում անտառային հրդեհների դեմ»,-ասաց նա:

Վերման նաեւ նկատեց, որ ԱՄն-ում 1,5 մլն հայ է ապրում. «Սա թվով երկրորդ ամենամեծ հայկական համայնքն է Հայաստանից դուրս: Հայերը աշխատում, արարում են ԱՄՆ-ում եւ մենք մեծ հարգանք ենք ցուցաբերում հայկական մշակույթի հանդեպ: Այն ավանդույթները, մշակույթը, տոլման, լավաշը, որ հայերն իրենց հետ բերեցին, մեր երկիրն ավելի ուժեղ դարձրեցին: Մենք տեսել ենք ամերիկահայերի, որ հասել են ամենաբարձր դիրքի զինված ուժերի, մենք տեսել ենք նորարարների, որոնք ստեղծել են էլեկտրոնային շերտագրման սարքը: Այնպիսի առաջատար դեմքեր ենք տեսել, ինչպիսիք են Անդրե Աղասին, Քարդաշյանների հայտնի ընտանիքը: Գուցե Քարդաշյանների տեմպին համահունչ չենք կարող ընթանալ, բայց պետք է հպարտությամբ ասեմ, որ մեր ընտանիքում եւս կա ամերիկահայ: Իմ կինը ամերիկահայ է, իսկ ես ծագումով հնդիկ եմ: Մեր ընտանիքը բախտավոր է, որ կարող է երեք երկրի մշակույթ ներկայացնել»,-ասաց Վերման:

  • Կիսվել: