երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ի՝ Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունները

Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ի՝ Հայաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության մասին հայտարարությունները

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն «մեծ ֆանտազիաներ» է անվանել ԵՄ-ում Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու անհրաժեշտության մասին հայտարարությունները։
 
«Սրանք մեծ ֆանտազիաներ են», - ՏԱՍՍ-ին ասել է նա՝ պատասխանելով ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունթեր Ֆեհլինգերի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը պետք է անդամակցի Հյուսիսատլանտյան դաշինքին։ «Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք շարունակում ենք ելնել  իրականությունից»:
 
Գրուշկոն ընդգծել է, որ Մոսկվան և Երևանը «կշարունակեն ամրապնդել ռազմական և քաղաքական համագործակցությունը»։ «Սա մեր դաշնակիցն է, և անվտանգության ոլորտում մենք հույսը դնում ենք միմյանց վրա: Եվ ես համոզված եմ, որ այս հաստատունը որոշիչ է լինելու մեր երկկողմ հարաբերություններում տարիներ և տարիներ»,- ամփոփել է բարձրաստիճան դիվանագետը։
 
Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի Եվրոպական զարգացման կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆեհլինգերը հայտարարել էր, որ Հայաստանը պետք է միանա Հյուսիսատլանտյան դաշինքին։ Նույն օրը Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը հայտարարեց, որ երկիրը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ և պատրաստ է շարունակել այդ գործընթացը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: