կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

Գրիգորյանը հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ, հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

 

  • Կիսվել: