կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան- Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը

Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան- Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը

Բրյուսելում գտնվող Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան - Ալիև -Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը։

Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։

Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։

«Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ, գրում է azatutyun.am-ը:

 

  • Կիսվել: