երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Գրեթե վստահ եմ` Շաթիրյանը հրաժարական տվեց, քանի որ ինքը չէր ընտրվել հանձնաժողովի նախագահ.  Զոհրաբյան

Գրեթե վստահ եմ` Շաթիրյանը հրաժարական տվեց, քանի որ ինքը չէր ընտրվել հանձնաժողովի նախագահ. Զոհրաբյան

Այստեղ մենք որևէ գնահատելու խնդիր չունենք, մենք արձանագրում ենք փաստը, «Իմ քայլը» խմբակցությունը պետք է գնահատի, որ իրենց թեկնածուն հրաժարական է տալիս: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով նրան, որ   «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջադրված Էդգար Շաթիրյանըհրաժարական տվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից:

«Ես գրեթե վստահ եմ, որ հրաժարականի պատճառն այն է, որ ինքը չէր ընտրվել հանձնաժողովի նախագահ»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որտեղ հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Հայկուհի Հարությունյանը: Թեկնածու էր նաև Էդգար Շաթիրյանը, սակայն նա չի ընտրվել: Դրանից հետո Էդգար Շաթիրյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Նա իր ֆեյսբուքյան էջում նման պարզաբանում էր հրապարակել. «Անձիս (անձնական և մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության և, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի և թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ»:

  • Կիսվել: