Գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն․ Արծվիկ Մինասյան
Եթե վերցնենք ու քրեական օրենսգրքի սահմանադրական կարգի հիմունքները պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների հոդվածները նայենք, գրեթե բոլոր հոդվածներով Նիկոլ Փաշինյանը և դավաճանական կազմը պետք է անցնեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրոույցում անդրադառնալով իրավաբանների՝ ՀՔԾ-ի և դատախազության անգործության վերաբերյալ բողոքի քննությանը, ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:
«Վնասարարության էությունը հետևյալն է, երբ որ անձը հատուկ նպատակով կազմաքանդում է պետական կառույցները՝ թուլացնելով պետությանը, նրան մղելով մի իրավիճակ, երբ մարտահրավերների դեպքում, ինչպիսին օրինակ՝ ռազմական գործողություններն են, կամ պատերազմական իրավիճակներն են, պետությունը ի վիճակի չլինի պաշտպանվել»,-ասաց նա:
Մինասյանի խոսքով ոչ միայն փաստաբանների կողմից է ներկայացվել հաղորդում հանցագործության մասին, այլև բազմաթիվ տարբեր անձանց, խմբերի, ուժերի կողմից: