երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ղրիմի պատվիրակությունը Հայաստանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ղրիմի պատվիրակությունը Հայաստանում հարգել է Ցեղասպանության զոհերի հիշատակը

Ղրիմի պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակներում ծաղիկներ է դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ մեկ րոպե լռությամբ հարգել 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել են Ռուսաստանի տարածաշրջանի տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունում, հաղորդում Է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում բացվել են Ղրիմի օրերը, որոնց ընթացքում նախատեսվում են բիզնեսի, հասարակության հանդիպումներ, կոնֆերանսներ եւ ստեղծագործական կոլեկտիվների ելույթներ:

"Բազմազգ և խաղաղ Ղրիմում միշտ ցավով են ընդունում ազգային հատկանիշով ժողովուրդների հետապնդումների փաստերը։ Մենք վճռականորեն մերժում ենք խտրականության եւ բռնության ցանկացած ձեւ, նրանց տեղ չկա եւ երբեք չի լինի մեր հանրապետությունում",-հաղորդագրության մեջ մեջբերված Է Ղրիմի փոխվարչապետ - ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոյի խոսքը:

Արարողությանը մասնակցել են նաեւ նախարարների խորհրդի նախագահի տեղակալ-ՌԴ Նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի առաջին տեղակալ Անուշավան Աղաջանյանը, Ղրիմի հայերի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Գեորգի Հակոբյանը, Ղրիմի պետական խորհրդի պատգամավոր Արմեն Մարտոյանը, թերակղզու գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: