երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ղազախստանում այլ շահեր էին, Հայաստանում` այլ

Ղազախստանում այլ շահեր էին, Հայաստանում` այլ

ԱԺ–ում, լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով Հայաստանի դիմումին ՀԱՊկ արձագանքը, ասաց ՔՊ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

«Միջազգային հարաբերություններում պետությունները, միջազգային կառույցները գործում են իրենց շահերին համապատասխան»,– ասաց նա` մեկնաբանելով 2021թ–ի հունվարին Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորք ուղարկելու նախադեպը։

Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ աշխարհի արձագանքին` Եղոյանը նշեց, որ թե՛ ԱՄՆ–ի, և թե՛ ԵՄ –ի արձագանքն այս անգամ շատ ավելի հասցեական են. Դրանցում հստակ արձանագրվում է, որ Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի նկատմամբ ագրեսիան ու Ալիևից պահանջում են դադարեցնել ռազմական գործողությունները։

  • Կիսվել: