երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից

Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից

ԲՀԿ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հեռանում է քաղաքականությունից։ Նա գրառում է կատարթլ, որոըմ, մասնավորապես նշթլ է.

"Դեռ կհանդիպենք...

Հաշվի առնելով երկրում քաղաքական առողջ մթնոլորտի բացակայության փաստը, ընդդիմության անվճռական ու անդեմ կեցվածքը, մերժելով երկրի համար օրհասական պահին նեղ քաղաքական պահանջմունքներին հագուրդ տալու մոտեցումը, գերադասում եմ աշխատուժս տնօրինել գիտության ու իրավապաշտպան գործունեության ոլորտներում...

Ես ժողովրդին խաբել չեմ կարող..

Այլևս նպատակահարմար չեմ համարում քաղաքական ակտիվ գործունեությունս և իրազեկում եմ, որ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից հետո դադարեցնելու եմ քաղաքական գործունեությունս՝ իհարկե՝ պահպանելով կարծիք արտահայտելու սահմանադրական իրավունքս...

Աստված Հայ ժողովրդին պահապան...

Դեռ կհանդիպենք..."։

  • Կիսվել: