հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գերմանացի քաղաքական գործիչ Տրիտինը կոչ է արել սահմանափակումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ

Գերմանացի քաղաքական գործիչ Տրիտինը կոչ է արել սահմանափակումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ

«Ալյանս 90/Կանաչներ» կուսակցության առաջնորդներից մեկը և Գերմանիայի շրջակա միջավայրի և միջուկային անվտանգության նախկին նախարար Յուրգեն Տրիտինն առաջարկել է սահմանափակումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ՝ Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության համար։

Տրիտինն այս առաջարկն արել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) միանալու մտադրության մասին, որի անդամ է Ռուսաստանի Դաշնությունը։
 
«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ավելի շատ բան է անում Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցները շրջանցելու համար, քան Չինաստանը։ Էրդողանը դանդաղեցնում է Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը ՆԱՏՕ. իսկ այժմ նա ցանկանում է Իրանի հետ միասին անդամակցել ՇՀԿ-ին»,-նշել է գերմանացի քաղաքական գործիչը։
Նա հավելել է, որ քանի որ Թուրքիային չի կարող դուրս թողնել ՆԱՏՕ-ից՝ նրա դեմ տնտեսական հարկադրանքի միջոցներ պետք է դիտարկել։

  • Կիսվել: