երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
«Գալու է օր՝ ինձ նորից Տեր Արամ եք ասելու». կարգալույծ հռչակված քահանան`լրագրողին

«Գալու է օր՝ ինձ նորից Տեր Արամ եք ասելու». կարգալույծ հռչակված քահանան`լրագրողին

Կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանն այսօր հովհաննավանքում պատարագից հետո, օրհնելով մարդկանց, ասաց․ «Երբ ողորմությանդ փառքի ճառագայթները ծագեն, մեղքերը կհալչեն, դևերը կհալածվեն, հանցանքները կջնջվեն։ Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները, կմեղմանան ցավերն ու վերքերը կառողջանան»։

Նա նշեց, որ Աստծո զորությունը վերացնում է խավարը, տագնապը և հուսահատությունը՝ մարդկությանը պարգևելով խաղաղություն ու նոր հույս: «Երբ Աստծո լույսը ծագում է, խավարը փարատվում է, չարիքը՝ մարում, և Քրիստոսի ձեռքը սկսում է թագավորել ամեն ինչի մեջ»,- նշել է նա։

Խոսքի ավարտին կարգալույծ քահանան աղոթել է ժողովրդի և հայրենիքի խաղաղության համար՝ ընդգծելով, որ Աստծո ողորմությունն ու հավատքը պետք է լինեն բոլորիս պահպանության հիմքը: «Սիրելիներս, այս աղոթքը արել եմ բոլորիդ համար։ Աստված լինի մեր օգնականը։ Քիչ է մնացել, էլի Տեր Արամ կասեք և դուք ապագայում չեք զղջա ձեր արածի համար։ Թող Քրիստոս պահի և պաշտպանի բոլորիս»,-ասել է նախկին քահանան:

  • Կիսվել: