շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար, մենք գնում ենք հաղթելու. Միքայել Մելքումյան

Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար, մենք գնում ենք հաղթելու. Միքայել Մելքումյան

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի համոզմամբ Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա, միաժամանակ հավելելով, որ ընտրությոններին միայնակ են մասնակցելու։

««Բարգավաճ Հայաստանը» ընտրություններին գնալու է միայնակ, դա ինքնանպատակ չէ, մենք հաստատել ենք և հիմա էլ պնդում ենք, որ վերջին 15 տարիների ընթացքում, ԱԺ-ում մշտապես ներկայացված քաղաքական ուժ, միշտ լինելով 2-րդ քաղաքական ուժը, շատ կարևոր է, թե դու ումով ես գնում և ինչով ես գնում, այսինքն, թե ինչ քաղաքական թիմով և ինչ ծրագրով»,- ասաց Մելքումյանը։

Նրա խոսքով՝ իրենք գնում են հաղթելու և նա հավատում է դրան: Նա ասաց, որ հաղթելու գործընթացը չի ենթադրում 50 և ավել տոկոս ձայն:

«Գագիկ Ծառուկյանը լինելու է պետության ղեկավար, որովհետև այդ ումով և ինչով գնալու հանգամանքն է դա վերահաստատում: Երկրում ստեղծվել են օբյեկտիվ նախադրյալներ, որ պետք է մի այնպիսի քաղաքական ուժի լիդեր դառնա ղեկավար, որը երբևիցե իշխանության չի եղել»,-ասաց պատգամավորը:

Մելքումյանի խոսքով՝ հասունացել է այն պահը, որ իրենք իրենց թիմով և լիդերով պետք է հաղթանակ տանեն. «Մենք գնում ենք հաղթելու, այս պահին 2-րդ, 3-րդ սցենար չի քննարկվում»:

  • Կիսվել: