երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ այսօր երեկոյան

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը՝ այսօր երեկոյան

Այսօր՝ երեկոյան ժամը 19։00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի քնությունը, InfoPort.am-ին տեղեկացրեց Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը։

Նա ասաց, որ այժմ պատրաստվում են դատարան ըստ պատշաճի ներկայանալու համար։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքներ բաժանելու համար կզմակերպված խումբ ղեկավարելու համար։ Հունիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովը համաձայնություն տվեց զրկել նրան անձեռնմխելիությունից, հարուցել քրեական հետապնդում և կիրառել կալանք՝ որպես խափանման միջոց։

  • Կիսվել: