շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Freedom House-ի հայտարարությունը երկխոսության կոչ է` ուղղված մեղմացնելու Հայաստանի հանրության շրջանում առկա բևեռացումը. Սոսի Թաթիկյան

Freedom House-ի հայտարարությունը երկխոսության կոչ է` ուղղված մեղմացնելու Հայաստանի հանրության շրջանում առկա բևեռացումը. Սոսի Թաթիկյան

Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ մարտի 12-ին կազմակերպության հայտարարությանը։ Թաթիկյանը գրել է․

«Ամերիկյան FreedomHouse կազմակերպության` Հայաստանի վերաբերյալ մարտի 12-ի հայտարարությունը բազմաշերտ է և անդրադառնում է մի քանի հարցի, սակայն հայ հանրության տարբեր շրջանակներ դրանից ընտրողաբար առանձնացնում են միայն իրենց հաճո կամ ոչ հաճո մասերը և կենտրոնանում դրանց վրա:
 
Հայտարարությունը մի կողմից աջակցություն է հայտնում ՄԻՊ-ին` կառավարության կողմից այդ գրասենյակին ֆինանսական երաշխիքներից, ավտոմեքենաներից, և հետևաբար նաև անկախությունից և աշխատանքային կարողություններից զրկելու փորձերի ենթատեքստում:
 
Մյուս կողմից, այն աջակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, հատկապես այն հասարակական կաղմակերպություններին, ովքեր թիրախավորվում և ստիգմատիզացվում են ժողովրդավարական բարեփոխումների հակառակորդների կողմից, ընդհուպ մինչև իրենց գրասենյակների վրա հարձակումները, ինչպես նաև նշում է իրավապահ մարմինների անտարբերությունն ու անգործությունը այդ հարցում:
Այն նշում է ապատեղեկատվության արշավը Հայաստանում, որը միայն ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը Հայաստանում::
Այն նշում է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից հետո Կառավարության և Ազգային Ժողովի շենքեր ներխուժումը և ԱԺ նախագահի վրա դաժան հարձակումը:
 
Այն նշում է ԼՂ հակամարտության հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամի համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտների և քաղաքացիական հասարակության մեծ դերը երկրում: Այն կոչ է անում իշխանություններին աջակցել ՄԻՊ-ին ու քաղաքացիական հասարակությանը` նրանց գործառույթների և դերի անխափան իրականացման գործում:
 
Այս հայտարարությունը երկխոսության կոչ է և ուղղված է մեղմացնելու Հայաստանի հանրության շրջանում առկա բևեռայնացումը»:

  • Կիսվել: