ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ֆրանսիայի հետ մենք ռազմական ոլորտում շատ մեծ առաջընթաց ենք գրանցել․ ԱԽ քարտուղար

Ֆրանսիայի հետ մենք ռազմական ոլորտում շատ մեծ առաջընթաց ենք գրանցել․ ԱԽ քարտուղար

«Ֆրանսիայի հետ մենք ռազմական ոլորտում շատ մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիք ունենք, որ և՛ հավաքական Եվրոպայի, և՛ անհատական երկրների հետ կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա շատ կարեւոր էր նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում: «Նիկոլ Փաշինյանի եւ ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում նշվում է, որ մեր հարաբերությունները նաեւ հիմնված են արժեքների վրա»:

  • Կիսվել: