Ֆրանսիայի դեսպանը հայերի ցեղասպանության մասին հրապարակում է արել
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Էդգար Հիլսենրաթի «Վերջին մտքի կոմսը» գիրքը, և ցիտել Ադոլֆ Հիտլերի 1939 թվականի օգոստոսի 22-ին հնչեցրած միտքը. «Ով է հիշում հայերի զանգվածային ոչնչացումը հիմա»:
Ապա դեսպանը ներկայացրել է գրքից մի հատված. «Ես պատմեցի լռությանը հայերի ոչնչացման պատմությունը: Մինչդեռ շատ կարևոր էր այդ մասին խոսել բարձրաձայն: Ես գտնում եմ, որ բոլորը պետք է իմանան այդ մասին, որովհետև, ինչպես մենք կարող ենք հետագայում կանխարգելել նման հանցագործությունները, եթե բոլորը երդվում են, որ ոչինչ չգիտեն դրա մասինմ որ կան բաներ ինչը նույնիսկ անկարելի է պատկերացնել»:


