շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ

Ֆրանսիայի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ խնդրելով դադարեցնել հարվածները Հայաստանի տարածքին, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցություններին:

Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական թվիթերյան միկրոբլոգը, իրավիճակն այսօր քննարկվելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

  • Կիսվել: