երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ֆրանսիան կոչ է արել պատժել հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին

Ֆրանսիան կոչ է արել պատժել հայ ռազմագերիների գնդակահարության մեղավորներին

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է ընդունել՝ գերեվարված հայ զինծառայողների գնդակահարության վերաբերյալ։

«Ադրբեջանական բանակի կողմից ինքնադատաստանի ենթարկված հայ գերիների մահապատիժները ներկայացնող տեսանյութերը խորապես ցնցող են: Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված գործողութունների վերաբերյալ հետաքննությունը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել դրանց մեղավորներին։

Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս անազատության մեջ գտնվող բոլոր հայ գերիներին»,- ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին Telegram-ի մի շարք աալիքներում և սոցցանցերում հրապարակվել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ գերիների խմբի գնդակահարության տեսագրությունը: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հաղորդել է, որ գերիների գնդակահարությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությամբ` նախնական վեր են հանվել տվյալներ, որ հայ գերեվարված զինծառայողներին գնդակահարելու տեսանյութում հանցանքը կատարողները նորաստեղծ ադրբեջանական «Կոմանդո» («Komando») ջոկատի զինվորականներն են։


  • Կիսվել: