ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրոպական հեռուստաալիքն այժմյան Թուրքիայի արևելքը ներկայացրել է որպես Հայաստան

Եվրոպական հեռուստաալիքն այժմյան Թուրքիայի արևելքը ներկայացրել է որպես Հայաստան

Թուրքական լրատվամիջոցները դժգոհ և դժկամ շեշտադրումներով անդրադարձել են պատմության անցքերը լուսաբանող եվրոպական «Viasat History» հեռուստաալիքի եթերին՝ համարելով այն «սկանադալային»։

Էրմեինհաբերը գրում է, որ «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենանշանակալի իրադարձությունները» անվամբ հաղորդման ժամանակ ցուցադրված քարտեզում ներկայիս Թուրքիայի արևելքը ներկայացվել է որպես Հայաստան։ Ընդ որում այդ հաղորդումը մի քանի անգամ եթեր է հեռարձակվել շաբաթվա տարբեր օրերին և ժամերին։    

Թուրքիայում մտահոգված են այն փաստով, որ նաև թուրքերեն հեռարձակվող և նման հաղորդում պատրաստած տվյալ հեռուստաալիքը ունի բավականին բարձր վարկանիշ և բավականին մեծ լսարան։

«Modern Times Group» (MTG) հոլդինգի շրջանակներում գործող «Viasat History» ալիքը Եվրոպայի տարածքում ունի շուրջ 91 միլիոն բաժանորդ։ Այն տարածված է նաև Աֆրիկայի, Ասիայի երկրներում և ԱՄՆ-ում։ Ընդհանուր առմամբ բաժանորդներ ունի աշխարհի 37 երկրում։

  • Կիսվել: