ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եվրախորհրդարանում տվյալների զանգվածային արտահոսք է տեղի ունեցել

Եվրախորհրդարանում տվյալների զանգվածային արտահոսք է տեղի ունեցել

Եվրախորհրդարանի շուրջ 1200 աշխատակիցների և անդամների տվյալները հայտնվել են հանրային տիրույթում: Հանրային տիրույթում են հայտնվել նաև Եվրամիության հարցերով ևս 15 000 մասնագետների հաշիվները:

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին տղեկացնում է  politico.eu կայքը` հղում տալով Եվրաժորհրդարանի քաղաքականության և ՏՏ ոլորտի գծով փոխնախագահ Մարսել Կոլայային:
 
Փոխնախագահի խոսքերով  հանրային տիրույթում են հայտնվել նաև գաղտնի տեղեկություններ և կոդավորված գաղտնաբառեր:
 
Կոլայան չի անվանել այն քաղաքական կազմակերպությունները, որոնք տուժել են արտահոսքից, բայց Politico- ն գրում է, խոսքը գնում է  Եվրախորհրդարանի ամենամեծ քաղաքական խմբակցության `Եվրոպայի ժողովուրդների կուսակցության (EPP)-ի  մասին:
 
Կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Լոպես դե Պաբլոն հաստատել է տեղեկատվության արտահոսքը, այդ թվում էլեկտրոնային հասցեների ու գաղտնաբառերի արտահոսը, բայց նշել է, որ դրանք հնացած էին:
 
Նրա խոսքերով, այս տվյալները կայքի բաժանորդների կողմից օգտագործվել են 2018 թ.-ին հին EPP- ի հին կայքում, իսկ 2019 թ.-ին կուսակցությունը գործարկել է նոր կայք, որի սերվերներն ու առկա տվյալների բազան չի տուժել:
 
«Այժմ դրան ոչինչ չի սպառնում, քանի որ խորհրդարանում համակարգը պահանջում է փոխել բոլոր գաղտնաբառերը 3 ամիսը մեկ անգամ»,-հայտարարել է Պաբլոն:
 
Պարբերականը նշում է, որ արտախոսքը առաջինը հայտնաբերել է հնդկական Shadowmap ընկերությունը, որը ծառայություններ է մատուցում կիբերանվտանգության ոլորտում:

  • Կիսվել: