շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվրախորհրդարանի ՍԴԱ դաշինքը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ

Եվրախորհրդարանի ՍԴԱ դաշինքը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ

Եվրախորհրդարանի Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինքը (ԵՄ պառլամենտի քաղաքական խմբավորումներից մեկն է) հայտարարություն է ընդունել: Այս մասին հայտնում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր իրավիճակը, կոչ ենք անում ԵՄ-ին թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության դեմ իրականացվող բռնաճնշումների համար։

Հ.Գ. Ողջունում ենք այս հստակ հայտարարությունը, քանի որ չափազանց կարևոր է միջազգային հանրության միահամուռ պայքարը Ադրբեջանի ագրեսոր և բռնապետական ղեկավարության դեմ»,- գրել է նա։

  • Կիսվել: