երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Եթե ՌԴ-ն որոշի գազ թանկացնել, ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերսիֆիկացնենք. Սարգիս Խանդանյան

Եթե ՌԴ-ն որոշի գազ թանկացնել, ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերսիֆիկացնենք. Սարգիս Խանդանյան

Եթե ՌԴ-ն որոշի գազ թանկացնել, ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գազամուղ է անցնելու, կդիվերսիֆիկացնենք: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:

«Հայաստանի տարածքով անցնելու է ԹՐԻՓՓ-ի շրջանակներում գազամուղ, սա գուցե ևս մեկ հնարավորություն է, որպեսզի մենք դիտարկենք ևս մեկ աղբյուր ունենալու և օգտվելու այդ գազամուղի հնարավորություններից: ԹՐԻՓՓ-ի իրագործումը իսկապես գործնական փուլում է, Միացյալ Նահանգներում ստեղծվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որը ֆինանսավորելու է ծրագիրը:

Այնտեղ արդեն ֆինանսական միջոցներ են կուտակվում, ընթացքի մեջ է նաև իրագործելիության ուսումնասիրությունը, մեծ հույս ունեմ, որ հնարավորինս արագ կանցնենք երկաթուղու բուն շինարարությանը, հետաքրքրություն կա նաև հնարավորինս արագ էլեկտրագծերի անցկացման տեսանկյունից»,- նշել է Խանդանյանը:

  • Կիսվել: