Եթե որևէ մտավախություն չունեն, ինչու՞ են երկարացնում Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ Կարապետյան
Սա անօրինակ քայլ էր համաշխարհային քաղաքական պրակտիկայում, երբ ընդդիմության հիմնական ուժի առաջնորդին հնարավորություն չի տրվել անցկացնել նորմալ ընտրարշավ, հնարավորութույն չի տրվել շփվել սեփական ժողովրդի հետ: Այս մասին ՛՛Արմենիա՛՛ ՀԸ-ի եթերում ասել է ՛՛Ուժեղ Հայաստան՛՛ կուսակցությանն խոհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. Իհարկե, կարող ենք հասկանալ, թե ինչու է սա արվում. կա բազային վախ: Գաղտնիք չէ, որ երեք ամիս պահանջել տնային կալանք՝ նրա համար է արվել, որ մինչև ընտրությունները Սամվել Կարապետյանը հնարավորությւոն չունենա մասնակցել ընտրարշավին, որովհետև երբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ, և բոլորը կհասկանան, որ երկրին ուժեղ առաջնորդ է պետք, և ընտրությունը կգնա Կարապետյանի կողմ: Եթե նրանք որևէ մտավախություն չունեն, ինչու՞ են տնային կալանքը երկարացնում: Հիմնական պատճառը վախն է, սեփական ժողովրդին զսպելու ցակությունը՛՛:
Կարապետյանի խոսքով՝ իրենց համար դատարանի որոշումը սպասելի էր, սակայն կարծում էին, որ ժողովրդավարության բազային կանոնները չեն խախտվի:
՛՛Ընդդիմադիր հայացնքների դեմ արշավ է իշխանության կողմից, ա՛յն իշխանության, որը երկար տարիներ եղել է ընդդիմություն, և որն իշխանության է եկել ժողովրդավարության կոչերով, բայց երբ հագել է այդ կոստյումը, վերածվել է սովորական երկրների կոռումպացված համակարգերի իշխանիկների՛՛,-իր խոսքը եզրափակել է Նարեկ Կարապետյանը:


