երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա նախագահի պաշտոնին. Արմեն Սարգսյան

Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա նախագահի պաշտոնին. Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: The Spectator world պարբերականը զրուցել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ զրույցից հետո հրապարակելով ծավալուն հոդված Հայաստանի վերջին զարգացումների մասինԼ

Պարբերականը հարց է ուղղել ՀՀ նախագահին այն մասին, թե՝ եթե Սահմանադրությունը փոխվի, ապա այն կսկսի աշխատել, երբ հաջորդ նախագահն ընտրվի, իսկ Սարգսյանի պաշտոնավարմանը մնացել է երեք տարուց մի փոքր ավելի ժամանակ: Արդյոք նա պատրա՞ստ է հրաժարական տալ բարեփոխումների իրականացումն արագացնելու համար:

Այս առնչությամբ Արմեն Սարգսյանն ասել է. «Հայաստանի նախագահ լինելն իմ կյանքի մեծագույն պատիվն է»,- ասում է նա։ «Սակայն ինձ հարգված զգալու համար չէ, որ համաձայնեցի այս աշխատանքին: Ես եկա, որպեսզի ծառայեմ Հայաստանին։ Եթե նոր Սահմանադրություն ընդունենք, ես ոչ մի վայրկյան ավելի չեմ մնա այդ պաշտոնին, եթե դա կարող է որևէ ձևով խանգարել դրա կյանքի կոչմանը և երկրի առաջընթացին»:

 

 

  • Կիսվել: