ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե մարդը չի տիրապետում իրավիճակին, պետք է պայուսակը վերցնի և հեռանա․ Շուշիի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Եթե մարդը չի տիրապետում իրավիճակին, պետք է պայուսակը վերցնի և հեռանա․ Շուշիի բնակիչը՝ Նիկոլ Փաշինյանին

Արցախցիներն ուզում են ՀՀ վարչապետին ներկայացնել նախագիծ՝ պահանջելով Արցախից տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր բնակավայրերով ապահովել, որը հետագայում պետք է վերածվի ադրբեջանական զավիթիչների դեմ դիմադրության օջախի։Այս մասին «Միասին» շարժման ասուլիսին տեղեկացրեց  Շուշիի բնակիչներից մեկը։

«Եթե մարդը խոսում է խաղաղության օրակարգից, որպես երկրի վարչապետ, պետք է հասկանա, որ գոյություն ունի ռազմակարական անվտանգության հարց։ Պետք է նաև դիտի, թե ինչ են անում թուրքալեզու ժողովուրդները․ համախմբվում են, որպեսզի վերջնականապես լուծեն հայոց հարցը։

Երբ քո սահմաններին հակառակորդի զորքերի կուտակումներն են, այս պայմաններում խոսել վիրտուալ խաղաղությունից, նշանակում է, որ մարդը չի տիրապետում իրավիճակին։ Իսկ, եթե մարդը չի տիրապետում  իրավիճակին, պետք է պայուսակը  վերցնի և հեռանա»,- նշեց  նա։

 

  • Կիսվել: