հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լավրովը կոշտ նախատեց Փաշինյանին

Լավրովը կոշտ նախատեց Փաշինյանին

Կշտամբանքներ ենք լսում մեր զորախմբի հասցեին՝ առաջին հերթին, այսպես ասած, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հասարակական կարծիքի մասով: Սակայն մեր նախագահի մասնակցությամբ Ադրբեջանի հետ եռակողմ պայմանագիր կնքած երկրի ղեկավարի կողմից նման բան այդքան էլ հաճախ չի լինում: Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհոն Բայրամովի հետ հանդիպումից հետո ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Կարող եմ միայն ասել, որ ռուս խաղաղապահները հստակ կատարում են իրենց խնդիրները, որոնք սահմանված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։

Հիշեցնեմ, որ տեղում իրավիճակը այդքան էլ պարզ չէ: Զգալի դժվարություններ են ստեղծվում մեր զինվորականների համար, այդ թվում՝ եռակողմ պայմանագրով սահմանված ռեժիմի խախտումների հետեւանքով, բացի այդ երբեմն մեր զինվորներին անհիմն մեղադրանքներ են ներկայացնում:

Եթե ​​ինչ-որ մեկը կարծում է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Մինսկի ինչ-որ փաստահավաք խումբ պետք է փոխարինի ռուսական խաղաղապահ կոնտինգենտին, ապա այստեղ առնվազն մի քանի հարց է առաջանում: Առաջին հարցն այն է, որ դա անելու համար անհրաժեշտ է կողմերի՝ առաջին հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը։ Եթե ​​կա նման հետաքրքրություն, եթե դա լուրջ շահ է, դա երեւի նախ պետք է առաջարկել նրանց, ովքեր որոշում են կայացրել ռուս խաղաղապահներ ուղարկելու եւ կողմ են արտահայտվել բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ այլ տարբերակի մասին մտածելու օգտին։ Եթե ​​դա արվում է խոսափողի միջոցով հրապարակային, լավ, երեւի թե պետք է այսպես վերաբերվել, որ դա հանրային գնահատականի, հանրային դիրքորոշման ներկայացման մաս է։

Երկրորդ՝ տեսնենք, թե ի՛նչ արդյունքների են հասնում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի առաքելությունները, այսպես կոչված երաշխավոր-երկրները, որոնք հիմա նույնպես սկսում են խոսել։

Օրինակ՝ ինչ արդյունքների են հասել երաշխավոր երկրներն Ուկրաինայում, երբ 2014-ի փետրվարին երաշխավորեցին Յանուկովիչի եւ ընդդիմության միջեւ համաձայնագիրը, իսկ առավոտյան՝ բառացիորեն այս համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո, ուսերը թոթվեցին, եւ այդ բոլոր երաշխիքներն ավարտվեցին։ Նախքան հանպատրաստից, առավոտյան ինչ-որ հայտարարություններ անելը, այն էլ խորհրդարանում ամբողջ աշխարհի առաջ, կարելի էր խորհրդակցություններ անցկացնել, օգնություն եւ խորհրդատվություն ստանալ, թե ում հրավիրել այս կամ այն հակամարտությունը կարգավորելու համար՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կառվարության նիստում հայտարարել էր, որ դե ֆակտո պարզվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունը, այն է՝ Լաչինի միջանցքը վերահսկողության ներքո պահելը։

  • Կիսվել: