հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե ինչ-որ մեկը կարող է ավելի լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել, ապա ես պատրաստ եմ հեռանալ․ Քոչարյան

Եթե ինչ-որ մեկը կարող է ավելի լայն հանրային կոնսոլիդացիա ապահովել, ապա ես պատրաստ եմ հեռանալ․ Քոչարյան

Իշխանությունն ինքնանպատակ չէ,  եւ ես կսկսեմ շունչ քաշել, երբ հայտնվի մեկը, ով կկարողանա լուրջ սպասումներ առաջացնել մեր հասարակության մեջ եւ ապահովել լայն հանրային կոնսոլիդացիա եւ հավաքել ավելի շատ մարդկանց, քան մենք ենք հավաքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իմ հեռանալով կստեղծվի լայն հանրային կոնսոլիդացիա, ապա ես դա կանեմ։ Մենք պետք է ընդունենք, որ կարիք կա անհատի, ով կարող է ապահովել հանրային կոնսոլիդացիա։ Մենք իրավունք չունենք դրան միջամտելու, հակառակը՝ պետք է օգնենք։ Ես դրա համար պատասխանատու եմ»,-ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: