շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի. Զոհրաբյան

Եթե Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենայի, ամոթից կլռեի. Զոհրաբյան

Արդեն տեղեկացրել ենք, որ դատարանում շարունակում են քննարկել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը: Տեղեկացրել էինք նաև, որ այստեղ է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը լրագրողների հետ զրույցում, արձագանքելով իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն վարկաբեկված ուժ է, ասաց, որ եթե  Հովիկ Աղազարյանի կենսագրությունն ունենար, ամոթից կլռեր:

՛՛Ես չեմ ցանկանում գործնկերներիս վիրավորել, անիմաստ է անգամ իրենց հորդորով դիմել: Իրենք անցել են բոլոր կարմիր գծերը, չկա բարոյականության գիծ, որն անցած չլինեն՛՛,-նշեց Զոհրաբյանը:

 

  • Կիսվել: