ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

Եթե Հայաստանը քաղաքական կամք դրսևորի, մենք պատրաստ ենք փակել հակամարտության պատմության էջը, ինչպես նաև խաղաղ համաձայնագիր կնքել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։

Նա նշել է, որ հիմնական առաջնահերթությունը կոմունիկացիաների վերականգնումն է, այդ թվում՝ դեպի Նախիջևան երկաթուղու և ավտոմայրուղու բացումը։

՛՛Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը։ Կարող է տեղի ունենալ նաև երկու երկրների հարաբերությունների կարգավորման և այլ կապերի վերականգնման գործընթաց՛՛,-ասել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը:

 

  • Կիսվել: