հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա կաջակցենք․ Զախարովան՝ հայ և ադրբեջանցի ձերբակալվածների փոխանակման մասին

Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա կաջակցենք․ Զախարովան՝ հայ և ադրբեջանցի ձերբակալվածների փոխանակման մասին

Մենք ողջունում ենք այդ չափազանց կարեւոր ակցիան և այն դիտարկում ենք որպես առաջին քայլ, որն ուղղված է ձերբակալված անձանց ճակատագրի թեթևացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ձերբակալվածների փոխանակումը մշտապես գտնվում է բանակցությունների օրակարգում:

«Մասնավորապես, այդ թեմային էր նվիրված Մոսկվայում այս տարվա ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այդ հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են փոխադարձ հիմքով միջոցներ ընդունել երկրների տարածքում ձերբակալված անձանց մոտ հարազատներին թողնելու համար։ Կարող եմ ասել, որ այլ ձերբակալվածների հարցով աշխատանք է տարվում: Եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա մենք դրան կաջակցենք»,- ասել է նա:

  • Կիսվել: