շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ԵՄ դեսպանն ասելիք չունի, նշանակում է՝ կիսում է Ջահանգիրյանի բոլոր արարքները.Վարդևանյան

Եթե ԵՄ դեսպանն ասելիք չունի, նշանակում է՝ կիսում է Ջահանգիրյանի բոլոր արարքները.Վարդևանյան

ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությւոնների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյալ: Այս մասին այսօր ԵՄ գրասենյակի դիմաց ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Մենք նախկին հանրահավաքներում ասել ենք, որ ժողովրդի ոտքի կանգնելու պարագայում էր, որ Գագիկ Ջահանգիրյանը հրաժարական տվեց: ԵՄ դեպանը, դեսպանատունը դեռևս ոչ մի դիրքորոշում չի հայտնել այս լուսանկարի վերաբերյալ: Պատկերացնեք, թե ԵՄ դեսպանը տեղյակ չէր ձայնագրության մասին: Գագիկ Ջհանգիրյանը մեկուկես տարի դատական բոլոր ռեֆորմների կատարողն էր, բոլոր կալանքների հետևում կանգնած մարդն էր: ԵՄ դեսպանը ասելիք չունի: Եթե ոչ, ապա ինքը կիսում է Ջահանգիրյանի բոլոր արարքները: ԵՄ դեսպանը դիրքորոշում չի ցանկանում հայտնել Հայաստանում կատարված ապօրինությւոնների, ժողովրդավարության նահանջի և այլնի վերաբերյալ: Եվրոպական արժեքը սա է, որ Ադրբեջանում կան հայ ռազմագերիներ, որոնց հանդեպ կատարվում է անմարդկայինը, բայց ԵՄ-ն ձևի համար որևէ սանկցիա չի կիրառում Ադրբեջանի հանդեպ: Մենք եկել ենք ասելու, որ ինչպես Ջահանգիրյանը հրաժարական տվեց, այդպես էլ մենք մեր առջև դրված նպատակներին հասնելու ենք»,- ասաց Վարդևանյանը:

 

  • Կիսվել: