հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե բանկին ստիպում ենք, որ տոկոսները չպահանջի, հետո մենք պետք է այդ բանկի փոխարեն ավանդատուներին պատասխան տանք․ Թունյան

Եթե բանկին ստիպում ենք, որ տոկոսները չպահանջի, հետո մենք պետք է այդ բանկի փոխարեն ավանդատուներին պատասխան տանք․ Թունյան

Եթե մենք բանկին ստիպում ենք, որ ինքն իր տված վարկի դիմաց վճարումները չպահանջի, այդ տոկոսները չպահանջի, հետաձգի, հետո` վաղը-մյուս օր մենք պետք է այդ բանկի փոխարեն նաև այդ ավանդատուներին պատասխան տանք: Այս մասին այօր ԱԺ-ում լսումների ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով՝ վարկառուների մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև այն քաղաքացիներին, որոնք այդ բանկում ավանդներ են դրել․

«Երբ այդ ավանդատուն գա բանկից ավանդը հետ վերցնի կամ տոկոսները պահանջի, այդ բանկը պետք է ասի` գնա կառավարությունից կամ Կենտրոնական բանկից քո պատասխանն ուզի: Մենք պարզապես իրավունք չունենք որևէ հրամայական կերպով բանկին ասել` հետաձգի'ր քո վարկերի տոկոսները կամ վճարումները»,-ասաց Թունյանը՝ նշելով, որ այդ ամենը պետք է լինի համագործակցային:

Պատգամավորի խոսքով՝ պետք է լինի պետություն - վարկառուներ - բանկային համակարգ համագործակցություն և այդ համագործակցությոuնն այս ընթացքում եղել է:

«Եթե տոկոսները արհեստականորեն սահմանափակենք, բերելու է սև շուկայում տոկոսով փողերի տրամադրման տարածմանը ու ունենալու է վատ հետևանքներ»։

  • Կիսվել: