կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
 Եթե այս կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ՝ ում կընտրեն քաղաքացիները․ հարցում

Եթե այս կիրակի լինեն խորհրդարանական ընտրություններ՝ ում կընտրեն քաղաքացիները․ հարցում

«GALLUP»-ը ներկայացրել է ՀՀ անվտանգային և ներքաղաքական խնդիրների վերաբերյալ հարցումների արդյունքները։

Եթե առաջիկա կիրակի օրը լինեին Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք հարցին 15,6%-ը պատասխանել է, որ կքվեարկեր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 4,7%-ը,  «Հանրային ձայն» կուսակցության օգտին՝ 2,5%-ը, «Բարգավաճ Հայաստան»՝ 2,1%, «Հանրապետություն կուակցություն»՝ 2%, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 1,2%, «Ազգային ժողովրդավարական բևեռ»՝ 0,4%, «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցություն՝ 0,2%, «Ուժը հայրենյաց»՝ 0,2%, «Լուսավոր Հայաստան»՝ 0,2%, «Քաղաքացու որոշում»՝ 0,1%։ 23,5%-ը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին։

«Գելափի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Արման Նավասարդյանի խոսքով հարցվածների մոտ 80%-ը  չի վստահում ոչ մի քաղաքական ուժի։

  • Կիսվել: