երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Եթե այդքան մարտունակ էր այդ ժամանակ բանակը, ինչո՞ւ էինք «Ղարս-Ղարս» երգի փոխարեն երգելու «Ստեփանակերտ-Ստեփանակերտը»․ Փաշինյան

Եթե այդքան մարտունակ էր այդ ժամանակ բանակը, ինչո՞ւ էինք «Ղարս-Ղարս» երգի փոխարեն երգելու «Ստեփանակերտ-Ստեփանակերտը»․ Փաշինյան

Մի բարձրաստիճան սպա պատմել էր, թե Սերժ Սարգսյանը մի հավաքի ժամանակ ասել է, եթե չգնանք զիջումների «Ղարս-Ղարս» երգի փոխարեն «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգն ենք երգելու: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հակադարձեով Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե իրենց օրոք բանակն ուժեղ ու մարտունակ է եղել։ 

«Եթե այդքան ուժեղ և մարտունակ էր այդ ժամանակ բանակը, ինչո՞ւ էինք երգելու «Ստեփանակերտ-Ստեփանակերտ» երգը։ Ուժեղ բանակի պայմաններում ոնց որ թե ուրիշ երգ պետք է երգեինք․ չեմ ուզում վերնագիրը բարձրաձայնել»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե որևէ զինվոր չի լսել, որ 44-օրյա պատերազմում զենքի պակաս է եղել. 

«Ընդհակառակն, որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լի պահեստները թողել ու փախել են։ Հերիք ա, ամեն ինչին չափ, սահման կա։ Չենք տեսել կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն էին հրապարակում՝ պահեստներում լիքը զենք։ Իսկ 2016թ. չենք հիշում ինչ խոսակցությունների մասին էր խոսք գնում, նույնիսկ վարչապետն այս երկրի ամբիոնից ասում էր, թե դիզվառելիքի կամ չգիտեմ ինչի խնդիր է եղել։ Հետո հասկացան, ծածկադմփոց արեցին»։

Փաշինյանը նշեց, որ նախկին իշխանությունները չեն պատկերացնում կառավարման այլ ձև, քան ղեկավարվել դրսից ու երկրում եղածը սեփականաշնորհել, ապօրինի գույք դարձնել. «Մեր ամբողջ սպայական դասը իրենք կոտրել են, կոտրել են բարոյապես, և այսօր մենք դրա հետևանքները կրում ենք»։

  • Կիսվել: