կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի՝ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին

Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի՝ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականության մասին

Մենք գիտենք, որ Իրանը հստակ ասել է, որ աջակցում է խաղաղության գործընթացին ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության սկզբունքների հիման վրա։

Այս մասին Փարիզի խաղաղության 6-րդ ֆորումի պանելային քննարկումների ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով մոդերատոր, «Մոնտեին ինստիտուտի» հատուկ խորհրդական Միշել Դյուկլոզի հարցին այն մասին, թե արդյոք Իրանն ունի հատուկ ծրագիր Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդրի վերաբերյալ։

Վարչապետը հիշեցրել է, որ այդ սկզբունքերին համաձայնություն է տրվել նաև բրյուսելյան եռակողմ հանդիպման ժամանակ։

«Իմիջիայլոց, Գրանադայի հանդիպման իմաստն այն էր, որպեսզի վերահաստատվեն արդեն իսկ համաձայնեցված սկզբունքները։ Սա շատ կարևոր է։ Տեսեք, հիմա շատ մարդիկ քննարկում են, փորձում են գնահատել խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Չկա որևէ չափազանցություն, եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, դա կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Հիմա ամենակարևոր նյուանսն այն է, թե արդյոք Ադրբեջանը կվերահաստատի այն, ինչն արդեն Բրյուսելում համաձայնեցվել է մեր բանակցությունների ընթացքում, որոնք տեղ են գտել Շառլ Միշելի հրապարակային հայտարարություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: