Ես քաղաքական ակտիվություն չեմ ցուցաբերում․ Սերժ Սարգսյան
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսում լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք Սարգսյանի քաղաքական ակտիվությունը կարող է ազդել ԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացության վրա։
Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ իր խոստմանը հավատարիմ է, և հանձնաժողովի աշխատանքներին չի անդրադառնա։ Փոխարելը արձագանքեց լրագրողի պնդմանը․
«Ես համաձայն չեմ ձեր արտահայտության հետ, թե ես քաղաքական ակտիվություն եմ ցուցաբերում։ Այդ ի՞նչ ակտիվություն եմ ցուցաբերո՞ւմ որ։ Ես այսօրվա ասուլիսը ևս չեմ համարում քաղաքական ակտիվություն։ Թեև ապրիլյան քառօրյան շատ սերտ կապված է քաղաքականության հետ, բայց այսօր մենք խոսում ենք բուն մարտական գործողություններից դրա պատճառներից ու հետևանքներից»։


